News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Խաղաղ օվկիանոսի ավազանի 11 պետություններ առեւտրային համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Washington Post-ին:

Համաձայնագրի կողմերն են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալազիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը, Չիլին, Ճապոնիան: Պայմանագրի մանրամասների եւ առանձին կետերի համաձայնեցման համար 5 տարի է պահանջվել:

Նշվում է, որ ստեղծված ազատ առեւտրի գոտին հավասար է համաշխարհային շուկայի շուրջ 40%-ին:

Նախկինում համաձայնագրի ստորագրմանն ակտիվորեն դեմ էին հանդես գաիս ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպաններն ու արհմիությունները, որոնք վստահ են, որ փաստաթուղթը կհանգեցնի երկրում գործազրկության աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ