News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանն ամեն ինչ անում է Հրանտ Դինքի սպանության իրական հրահրողների եւ կազմակերպիչների բացահայտումը բացառելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Հալիլ Բերքթայը: Նրա խոսքով, Դինքի սպանության գործով ձգձգվող դատական գործընթացը ֆարս չէ, բայց շատ մոտ է դրան։

«Այժմ էլ արտգործնախարարությունը պատասխան է հղում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որն այլ կերպ, քան մոլագարություն եւ խայտառակություն անվանել չի կարելի»,- ասել է նա:

Հրանտ Դինքի մյուս ընկերը՝ հրապարակախոս, «Բիլգի» համալսարանի դասախոս Մուրադ Բելգեն, ով 2005 թվականի սեպեմբերի 24-ին կայացած խորհրդաժողովի կազմկոմիտեի անդամն էր, նշում է, թե այդ խորհրդաժողովից հետո, Թուրքիայում զարմանալիորեն աճեց հետաքրքրությունը Հայաստանի եւ հայկական հարցի նկատմամբ:

«Թուրքիան խնդիր ունի իր պատմության հետ։ Այժմ Թուրքիայում իսկական մտավորականները որդեգրել են այն դիրքորոշումը, որ մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանությունը: Որքան բարձր է հնչում մեր տեսակետը, նույնքան ագրեսիվ են դառնում ցեղասպանությունը մերժողները, եւ մոտ ապագայում մենք իրավիճակի փոփոխություն ակնկալել չենք կարող»,- ասել է Բելգեն:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային՝  ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու  եւ սպանության բացահայտման ուղղությամբ հետաքննությունը նորմալ չկազմակերպելու համար։

Հրանտ Դինքը սպանությունից առաջ դատապարտվել էր  տխրահռչակ 301 հոդվածով, որն էլ պարարտ հող էր նախապատրաստել նրա սպանության համար։ Սպանությունից հետո հայտնի դարձավ, որ Դինքի դեմ կազմակերպվող սպանության մասին տեղյակ  է եղել թե’ ոստիկանությունը, թե’ ժանդարմերիան։

Թուրքիայում կարծես իմացել էին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դինքի ընտանիքի հայցն՝ ընդդեմ Թուրքիայի, կբավարարվի, դրա համար էլ թուրքական իշխանություններն իրենց արդարացնելու համար հատուկ հայտարարություններով են հանդես եկել։

Օրինակ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար պետությունը ոչինչ չի ձեռնարկել եւ օրեր անց նախագահական պալատ է հրավիրել Դինքի եղբորը։

Իր հերթին արդարացել է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, թե ինքը տեղյակ չի եղել եւ չի էլ ստորագրել Հրանտ Դինքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետության կողմից ուղարկած պաշտպանական ճառի տակ, որտեղ Դինքին համեմատել են նեոնացիստի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ