News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստորեն, Դուք էլ եք մոտ է քրեական հեղինակություններին, մասնակցել եք Նորադուզցի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տոնակատարությանը, հարցրինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, իշխանություններից «քցված» Աշոտ Աղաբաբյանին։ «Ասենք՝ ունեմ հարաբերություն, ինչ վատ ա»,- զարմացավ պատգամավորը։ «Բայց էս տարի չի եղել, անցած տարի եմ մասնակցել... Շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ինչ ա, հանցագործ ա,- վրդովված պարզաբանում էր պահանջում պատգամավորը։ -Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։

Հավակնություններ ունեք ինքնե՛րդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին։ Չմոռանանք, որ նույն հասարակությունը Ռուզվելտին 12 տոկոս ձայն տվեց»։ Իսկ Ձեր ընտրություններին քանի տոկոսն են քրեականներն ապահովել։ «Ոչ, չեն մասնակցել, այսինքն՝ եթե իմ ընտրողն է եղել, ընտրել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ