News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշեւի այն հայտարարությունից հետո, որ արտասահմանյան ծրագրերը վնաս են հասցնում պետական ծառայողների բջջային հեռախոսներին, Պետդումա կներկայացվի ռուս պաշտոնյաների համար Google, Yahoo եւ WhatsApp հավելվածներն արգելող օրինագիծ, գրում է «Ւզվեստիա»-ն։

Օրինագծով նախատեսվում է պատիժ սահմանել օրինախախտ պաշտոնյաների համար, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում։

«Ցանկացած տեղեկություն, որը հաղորդվում է բարձրաստիճան պաշտոնյաներին, օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար անմիջական հետաքրքրություն է ներկայացնում։ Պատահական չէ, որ որոշ պաշտոնյաներ առհասարակ հրաժարվել են բջջայիններից, սակայն, ցավոք, բոլորը չէ, որ դա հասկանում են»,- հայտարարել է օրինագծի համահեղինակ Միխայիլ Մարչենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ