News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրի վրա գոյություն ունեցող կակտուսների մոտ 1/3-ը ոչնչացման եզրին է գտնվում։ Փշատերեւ բույսերը հայտնվել են մոլորակի ամենախոցելի բույսերի ցուցակում, հայտնում է Reuters-ը։

«Մենք զարմացել էինք՝ հայտնաբերելով, որ կակտուսների տեսակների այդքան մեծ թիվ տարբեր վտանգների է ենթարկվում»,- հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Բարբարա Գոթչը։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչնչացման եզրին է գտնվում կակտուսների 1478 տեսակների 31 տոկոսը, գրում է Lenta-ն։

Այս բույսերի համար հիմնական վտանգները մարդածին են։ Դրանց թվում է օրինակ բույսերի ծովահենային վաճառքը կամ անապատային տեղանքում կենդանաբուծական ֆերմաների կառուցումը։ Մինչեւ 19 սմ երկարությամբ կակտուսները հատկապես գնահատվում են կոլեկցիոներների կողմից։

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, Չիլիում, Ուրուգվայում, Մեքսիկայում եւ ԱՄՆ-ում աճող կակտուսների մեծ մասը Կարմիր գրքում է հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ