News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս տարվա սեպտեմբերի 15-ին առաջին անգամ քննարկելու է հայկական ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին ասված է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում:

Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սագսյանը 2006-ի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի` իր տունն ավիրելու եւ իր ընտանիքին սեփական տնից բռնի տեղահանելու փաստի առնչությամբ: Հայցում նա նշել է, որ հիմա իր տանը ուրիշ մարդ է ապրում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի: Մեկ տարի առաջ Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին եւ երկու երեխաները շարունակում են հետեւել դատական գործին:

Սարգսյանի հայցում, մասնավորապես, ընդգծվում է, որ իրեն զրկել են իր սեփականությունն օգտագորելու իրավունքից, անձնական ու ընտանեկան կյանքից, որ Ադրբեջանի որոշ հատվածներում ոչնչացվել են հայկական գերեզմանները, որ հայերին բռնի տեղահանել են, զրկելով նրանց իրավական  պաշտպանության միջոցների դիմելու իրավունքից, խտրականություն են իրականացրել ազգային եւ կրոնական հողի վրա, ինչպես նաեւ Ադրբեջանն անգործություն է ցուցաբերել հայերի նկատմամբ բռնության փաստերի նկատմամբ:

Հատկանշական է, որ նույն օրը Եվրոպական դատարանը քննելու է եւս մեկ նամանտիպ հայց, սակայն այս դեպքում հայցը ադրբեջանցիների խմբի կողմից է` ընդդեմ Հայաստանի (Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի): Այս դատական լսումներին կարելի է հետեւել Online ռեժիմով, այցելելով www.echr.coe.int/echr կայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ