News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան «առանց նախնական տեղեկացման» այցելել է Ազգային անվտանգության նախարարության ժամանակավոր մեկուսարան։  

Ինչպես հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով օմբուդսմենի աշխատակազմին, այցի նպատակը մեկուսարանի պայմաններին,  բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքին եւ նրանց իրավունքների ապահովմանը  ծանոթանալն էր։ Օմբուդսմենն առանձին-առանձին հանդիպել է վերոհիշյալ ուղղիչ հաստատությունում պահվող Ռաուֆ Միրքադիրովի, Արիֆ Յունուսի եւ այլոց հետ։   

«Հանդիպումների ընթացքում բանտարկյալներից ոչ մի բողոք չեղավ բանտարկության պայմանների, իրենց հանդեպ վերաբերմունքի առումով, նրանք ասացին, որ բավարարված են սննդի որակով եւ բուժծառայությունների մակարդակով։  Վերջում ուղղիչ հաստատության ղեկավարությունը անհրաժեշտ հանձնարարականներ է ստացել բանտարկյալների կյանքի պայմանների կատարելագործման վերաբերյալ», - փոխանցում է աղբյուրը։ 

Իրոք, առնվազն տարօրինակ կլիներ, եթե քաղբանտարկյալները որեւէ բողոք ունենային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ