News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ զուգահեռ մեծ քանակությամբ կեղծ կայքեր են հայտնվել, որոնք խուճապ առաջացնող, անհեթեթ տեղեկատվություն են տարածում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ի, լրագրողներին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Անհայտ կայքեր են, որ ոչ մեր ունեն, ոչ հեր ու տարածում են անհեթեթ տեղեկատվություն: Սկզբում հիմնականում անմեղ նյութեր էին տարածում, բայց սահմանի հետ կապված ահռելի քանակի՝ խուճապ տարածող տեղեկատվություն լցվեց ցանց՝ օրինակ, թե իբր հրթիռակոծվում է Իջեւան քաղաքը»,- ասաց փորձագետը:

Փորձագետը նշեց, որ նման կայքերը վերջին շրջանում հրթիռակոծության տեսանյութեր են տարածել, որոնք սխալ են ներկայացվել ու իրականում վերաբերել են ուկրաինական կոնֆլիկտին:

Սամվել Մարտիրոսյանը խնդրին լուծում տալու համար օգտատերերին խորհուրդ է տալիս չբացել սոցիալական կայքերում տարածված այն նյութերը, որոնց վերնագրերում կտեսնեն «Շտապ» կամ «Հրատապ» բառերը, չվստահել այն կայքերին, որոնք հստակ նշված հասցե եւ խմբագիր չունեն, առավել եւս, չտարածել այդ կայքերի նյութերը:

«Դա նույնն է, որ բորբոսնած մածունն առնեք եւ հարեւաններին կանչեք,  հյուրասիրեք: Եթե մարդ հանկարծակի փչացած ինչ-որ բան է առնում, գերադասում է չառնել, իր ծանոթներին էլ է ասում՝ մի գնեք այս արտադրողի պանիրը, մածունը, այն փչացած է»,- նշեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ