Թուրքիայի ամենաշատ վաճառվող Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն հրաժարական է տվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոխերիմ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենի լրատվական օրգան համարվող Zaman-ի խմբագիրը աշխատանքից հեռանալու հետ կապած արած հայտարարության մեջ շեշտել է, որ պաշտոնը թողնում է վերջին շրջանում մամուլի եւ իր անձի դեմ իրականացվող անօրինական ճնշումների պատճառով:
«Արդեն չեմ կարողանում բավականաչափ օգտակար լինել պարբերականին։ Ազատ խոսքի ամրոց հանդիսացող թերթի բոլոր աշխատակիցներին հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Էքրեմ Դումանլըն։