News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը երեքշաբթի անվավեր է ճանաչել ԱՄՆ-ի հետ առեւտրային նպատակներով տեղեկությունների փոխանակման «Անվտանգ նավահանգիստ» (Safe Harbour) պայմանագիրը։ Այս մասին գրում է AP գործակալությունը։ «Անվտանգ նավահանգիստ» պայմանագիրը եվրոպացիների քննադատությանն էր արժանացել այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին ծառայող Էդուարդ Սնոուդենը 2013թ. տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը զանգվածաբար լրտեսել է ոչ միայն ԵՄ քաղաքացիներին, այլ նաեւ որոշ եվրոպացի առաջնորդների։

Ավստրիացի ուսանող Մաքս Շրեմսը 2 տարի առաջ դատական գործ էր սկսել՝ բողոք ներկայացնելով Իռլանդիայի տվյալների պահպանման հանձնակատարին։ Նշենք, որ ԵՄ-ում Facebook-ի գրասենյակը գտնվում է Իռլանդիայում։ Նրա բողոքի էությունն այն է, որ ԱՄՆ օրենքը սոցիալական ցանցերով հաղորդվող տեղեկությունները լրտեսումներից բավականաչափ չի պաշտպանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երեքշաբթի Եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել Շրեմսի օգտին։ «Եվրոպական դատարանը անվավեր է ճանաչել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ «Անվտանգ նավահանգիստ» պայմանագիրը»,- մեջբերում է դատարանի որոշումը AFP-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ