News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեւան-Դիլիջան թունելում այսօր` օգոստոսի 26-ին տեղի ունեցած հրդեհի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես NEWS.am-ին հայտնեց հենց նոր դեպքի վայրից վերադարձած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Դիլիջանի բաժնում առգրավել են այրված ավտոբուսում գտնված 2 ուղեւորների` 47-ամյա Կամո Շաբոյանն ու 36-ամյա Նունե Աղաբեկյանի հագուստները, քանի որ դրանք ուղարկվելու են փորձաքննության: Երթեւեկությունը նշված հատվածում ժամը 18:30-ից բացվել է:

Թունելում աշխատանքներ իրականացնող ծառայողները նշել են, որ եթե ժամանակին Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության աշխատակիցները չմարեին կրակը, հնարավոր է, ավտոբուսի վրա եղած գազի 4 բալոնները պայթեին, ինչը կարող էր հանգեցնել թունելի այդ հատվածի փլուզման:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ եւ ավտոբուսի վարորդը` 39-ամյա Գարիկ Սանիկի Մկրտչյանը, եւ մյուս երկու ուղեւորները` Կամո Շաբոյանն Նունե Աղաբեկյանը, արդեն Դիլիջանի հիվանդանոցից տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ: Նրա խոսքով, Նունեի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս երկուսինը` միջին ծանրության:

Հիշեցնենք, որ այսօր ժամը մոտավորապես 15:30-ին Սեւան-Դիլիջան թունելում այրվել է KBЗ մակնիշի 04 ՏԼ 165 համարանիշի ավտոբուսը, որի մեջ բացի վարորդից, եղել է նրա կինը, մեկ տարեկան երեխան, եւ եւս երկու ուղեւոր: Մայրն ու նրա գրկին գտնվող մեկամյա երեխան մահացել են, մյուս երեքը վիրավորվել են: Վարորդը հայտարարել է, որ ճանապարհին ձայն է լսել, մեքենան կանգնեցրել է, պարզելու համար, թե ինչումն է խնդիրը, այդ ընթացքում մեքենայում հրդեհ է բռնկվել: Նրանք գնալիս են եղել Հաղարծին գյուղ: Ավտոբուսը գյուղմթերքներ է տեղափոխելիս եղել, ավտոբուսում նկատելի են այրված ձմերուկների ու ցորենի հետքեր (ֆոտոռեպորտաժ):

Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ