News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի արբիտրաժային դատարանը որոշել է 213 մլն դոլարով տուգանել «ԿԲՖ ԱՍՏ» ՍՊԸ-ին, որը պատկանում է ԱՍՏ խմբի սեփականատեր Տելման Իսմայիլովին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատարանը որոշումը կայացրել է Մոսկվայի բանկի հայցի հիման վրա։ Տելման Իսմայիլովը Չերքիզյան շուկայի նախկին սեփականատերն է։

Հիշեցնենք, որ Մոսկվայի բանկը  Ռուսաստանի արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր, ԱՍՏ խմբի հիմնադիր Տելման Իսմայիլովին սնանկ ճանաչելու մասին։

Ինչպես ասվում է հոկտեմբերի 1-ին Մոսկվայի արբիտրաժային դատարան ներկայացված  փաստաթղթում, 2012թ. սեպտեմբերից 2014թ. փետրվարը բանկը «Ռուսլայն 2000» ՍՊԸ-ին եւ հոլանդական Tropicano Finance B.V.-ին 230 մլն դոլարի չափով երեք վարկ է տրամադրել։ Երկու ընկերություններն էլ կապված էին ԱՍՏ խմբի հետ, իսկ Իսմայիլովը անձամբ է երաշխավորագրեր տվել վարկը սահմանված ժամկետում հետ վերադարձնելու մասին։

Հայցից պարզ է դառնում, որ ո՛չ տոկոսը, ո՛չ  հիմնական պարտքը չեն վճարվել։ Արդյունքում Իսմայիլովի ընդհանուր պարտքը կազմել է 286.4 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ