2015թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել նեյտրինային տատանումները հայտնագործած գիտնականներ Տակաակի Կաջիտան եւ Արթուր Մակդոնալդը։
«Մրցանակը շնորհվել է փորձարկումներում նրանց ունեցած ավանդի համար, որոնք ցույց են տվել, որ նեյտրինոն կարող է փոխել իր էությունը։ Այդ փոխակերպումները ենթադրում են, որ նեյտրինոն զանգված ունի։ Բացահայտումը փոխել է մատերիայի ներքին մեխանիզմների ըմբռնման մեր պատկերացումները եւ առանցքային է դարձել տիեզերքի մեր ընկալման համար»,- ասված է նոբելյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ, գրում է Gazeta-ն։