News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում կանցկացվի «Ռուսաստանում սովորելու ժամանակն է» ամենամյա օլիմպիադան:

Ինչպես հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվայի» մամուլի ծառայությունը, Օլիմպիադայիմ կամավոր հիմունքներով մասնակցելու են Հայաստանի դպրոցականները ու ուսանողները: Օլիմպիադան  բաղկացած է լինելու երկու փուլից՝ տեղեկատվական ու ընտրական: Տեղեկատվական փուլի ընթացքում կներկայացվեն նախագծին մասնակցող բուհերը,  նաեւ Ռուսաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները՝ այդ թվում ՌԴ դաշնային բյուջեի միջոցների հաշվին:

Ընտրական փուլը ներառում է մաթեմատիկայի թեստեր: Թեստերը պարունակելու են առաջադրանքներ, որոնք կազմվել են ռուսական միջնակարգ կրթության հանրակրթական ծրագրերի հիման վրա: Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան Ռուսաստանում սովորել բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրերով՝ դաշնային բյուջեի միջոցների հաշվին: Օլիմպիադայի միջոցառումների ընթացքում դպրոցականները ու նրանց ծնողները կկարողանան ծանոթանալ Ռուսաստանի դաշնության բուհերում սովորելու համար պահանջվող փաստաթղթերի պատրաստման կարգին ու ժամկետներին, նաեւ անձամբ հանդիպել ռուսական բուհերի ներկայացուցիչների հետ:

Օլիմպիադան կանցնի Երեւանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Ազատության պողոտա, տուն 9 (հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12-13ը) Գյումրիի Ֆոտոն վարժարանում, Չարենցի փողոց, տուն 12/1 (հոկտեմբերի 15-ին, ժամը 14-15ը ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ