News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված հայտարարել է, թե Ռուսաստանը եթե Թուրքիային կորցնի, շատ բան կկորցնի։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անդրադարձել է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին եւ Թուրքիայի սահմանի խախտման դեպքերին։

«Ասադին պաշտպանել ցանկացողներ կան։ Դրանցից են Իրանը եւ Ռուսաստանը։ Հիմա էլ Ռուսաստանի կողմից մեր սահմանների խախտմանն անդրադառնամ։ ՆԱՏՕ-ն էլ վերջնագիր է ներկայացրել։ Մենք չենք կարող շատ համբերել։ Բայց մեզ կկորցնի Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանը Թուրքիային կորցնի, շատ բան կկորցնի»,-ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ