News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել «Պատրաստ եմ աշխատանքի ու պաշտպանության» «Готов к труду и обороне» (ГТО) մարզական կազդուրիչ համալիրի վերականգման մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում:

Օրենքը Ռուսաստանում ներդնելու է ԳՏՕ հասկացությունը, իսկ բուն համալիրը դառնում է ռուսաստանցիների ֆիզիկական պատրաստվածության նորմատիվը: Ըստ փաստաթղթի ՝ թեստավորման կենտրոնների ստեղծումով զբաղվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Բացի դրանից փորձարկումները կարող են անցկացնել նաեւ պետական կրթական հաստատությունները եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, այդ թվում մարզական ակումբները:

Փորձարկումներ անցնելու համար մասնակիցները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն: Նրանք ովքեր կհանձնեն թեստերը, կստանան կրծքանշաններ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ