News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է, որ ՌԴ իրավապահ մարմինները ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովից որեւէ պահանջ չունեն:

Ստերլիգովի նկատմամբ քրեական հետապնդման մասին պնդումների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ՌԴ Քննչական կոմիտեից նշեցին, որ «Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի քննչական մարմինների վարույթում նշված անձի դեմ հետաքննական ստուգումների եւ քրեական գործի նյութեր առկա չեն»:

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը փորձում էր Ինտերպոլի միջոցով հասնել Գերման Ստերլիգովի հետախուզմանը՝ նրան մեղադրելով Լեռնային Ղարաբաղ այցելության մեջ: Փորձը ձախողվեց, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին պնդել, որ քննիչների խումբ է մեկնել Մոսկվա՝ Ստերլիգովին հարցաքննելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ