News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանություններն ընդլայնում են ոստիկանության լիազորությունները։ 

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, «Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ հոդվածին   (Ոստիկանության աշխատակցի պարտականությունները հասարակական կարգի եւ հասարակության անվտանգության ապահովման ոլորտում) նոր կետ է ավելացվել, որի համաձայն, ոստիկանության պարտականությունների մեջ են մտել նաեւ զանգվածային մարզական  միջոցառումների եւ մարզական մրցումների անցկացման ընթացքում հանդիսատեսի համար նախատեսված մարզական օբյեկտներում, ինչպես նաեւ մարզական օբյեկտներին հարակից վայրերում եւ տարհանման համար նախատեսված ուղիներում բռնության կանխարգելումը, մրցությունների մասնակիցների եւ հանդիսատեսի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ հասարակական կարգի հաստատումը։   

Փոփոխությունը քննարկման է դրվել եւ ընդունվել է։ 

Հիշեցնենք, որ որպես կանոն, ադրբեջանական ընդդիմության հանրահավաքներն անցկացվում են մարզադաշտերում։ Ձեւական տեսանկյունից իշխանությունները կարող են հանրահավաքը գնահատել որպես «մարզական օբյեկտում տեղի ունեցող զանգվածային միջոցառում» եւ որեւէ պատրվակով թույլ տալ, որ ոստիկանությունը միջամտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ