News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դիարբեքիր նահանգի Սիլվան քաղաքում ոստիկանները սպանել են 17-ամյա Վեդաթ Աքչանըմին եւ նրա մերկ մարմինը կապելով զրահամեքենային՝ քարշ տվել փողոցներով։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Սիլվանում, որտեղ փողոց դուրս գալու արգելքի 4-օրյա ժամանակահատվածում ոստիկանական հարձակումներ էին տեղի ունենում խաղաղ բնակչության դեմ, հերթական սարսափելի դեպքի մասին է հայտնի դարձել։

Սիլվանի Քոնաք թաղամասում ոստիկաններն սպանել են 17-ամյա տղային, մերկ մարմինը կապել զրահամեքենային եւ քարշ տվել փողոցներով։

Ականատեսներից Սադիյե Դուրաքը պնդել է, թե տեսել է, որ Աքչանըմի դին զրահամեքենայով քարշ են տալիս փողոցով, իսկ մեկ այլ ականատես՝ Սաբրիյե Մուղջուն նշել է, թե երբ զրահամեքենան իրենց տան մոտով անցել է, ինքը տեսել է, որ վզին շղթա գցած, մերկ տղայի դին կապված էր զրահամեքենայի հետեից։

Նշենք, որ այս դեպքից օրեր առաջ էլ Շրնաքում թուրք ոստիկաններն սպանել էին 24-ամյա քուրդ երիտասարդին եւ նրա դին փողոցներով քարշ տվել ոստիկանական մեքենայից կապած։ Ոստիկանները դիակը քարշ տալը նկարահանել են, որի ժամանակ ամենավերջին հայհոյանքներ են տեղում սպանվածի հասցեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ