News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սկանդալ է պայթել, որի գլխավոր գործող անձը Ազատական կուսակցությունից Սենատի անդամության թեկնածու Ավգուստ Սոլ Ինվիկտուսն է։ Նրա կուսակիցները, փորձելով խանգարել վերջինիս քաղաքական առաջընթացին, հիշել են, թե նա ինչպես է զոհաբերություն կատարել եւ այծի արյուն խմել, գրում է   Chicago Tribune-ը։

Մասնավորապես, Ֆլորիդայում Ազատական կուսակցության առաջնորդ Ադրիան Ուիլլին հրաժարական է տվել՝ Ինվիկտուսի թեկնածության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով՝ հուսալով, որ կուսակցական այլ առաջնորդներ  եւս կդատապարտեն նրան։  Ուիլլին, որն անցյալ տարի այդ կուսակցությունից առաջադրվել էր նահանգապետի պաշտոնի համար, պնդում է, թե Ինվիկտուսը ցանկանում է քաղաքացիական պատերազմ հրահրել, նեոնացիստների հավաքագրել, հետո էլ՝ սադիստաբար այծ է մասնատել։ 

32-ամյա իրավաբան Ինվիկտուսը   Ուիլլիի ասածները զրպարտություն է անվանել։ Ասել է, թե ինքը սպիտակամորթ չէ, չորս իսպանախոս երեխա ունի, բայց ճիշտ է, որ որոշ սպիտակամորթ ռասիստներ աջակցում են իր նախընտրական արշավին։   «Ինձ շոյված եմ զգում նրանից, որ մտածում են, թե ես սպառնալիք եմ համակարգի կայունության համար։ Դա ինձ ստիպում է  մտածել, որ մի մարդը կարող է ինչ-որ բան անել», — ասել է Ինվիկտուսը՝ ընդգծելով, որ ինքը բռնության կողմնակից չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ