News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը սկսել է մոդուլային տեսակի մարտական լազերներ արտադրել, որոնց հզորությունը կարող է ավելացվել պարզ ճառագայթիչների ավելացմամբ, հաղորդում է  N+1 կայքը։

Առաջինը կհավաքվի  60 կիլովատտ հզորությամբ մի սարք, որը կփոխանցեն ԱՄՆ-ի բանակին ռազմական մեքենայի վրա տեղադրելու համար։ Դրա հզորությունը հնարավոր է հասցնել մինչեւ 120 կիլովատտի, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ընկերության տվյալների համաձայն, խոսքը մանրաթելային լազերի մասին է, որի մոդուլներից յուրաքանչյուրը միասնականացված է։ Դա հնարավորություն կտա կարճ ժամկետում լայնածավալ թողարկում սկսել։  Սկսված արտադրության այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մասնավորապես՝ հայտնի չեն ռազմական լազերային սարքերի մատակարարման ժամկետները եւ դրանց թիվը։

2014-ի ապրիլին Lockheed Martin-ը ԱՄՆ-ի բանակից պայմանագիր է ստացել  60 կիլովատտ հզորությամբ ռազմական մանրաթելային լազերի մշակման, արտադրման եւ փորձարկման համար։  Այդ գործիքը նախատեսվում է օգտագործել չկառավարվող հրթիռները, հրետանային համազարկերը ականանետային ականները եւ անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։ Սարքը կներդրվի նաեւ HEL MD ռազմական մեքենայի կազմի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ