News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 5-ին կարգադրություն է տվել, ըստ որի՝ պատգամավորներն իրավունք չունեն առանց իր համաձայնության լրագրողներին հարցազրույց տալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Սա տոտալ վերահսկողության մեխանիզմ է, ինչպես նախկին 400 տեսախցիկները: 4 հոգի՝ Գալուստ Սահակյանը, աշխատակազմի ղեկավարը, լրատվության բաժնի պետը եւ անվտանգության պետը ստորագրություն պետք է տան, որպեսզի մի ժուռնալիստ մտնի պառլամենտ՝ ինձանից հարցազրույց վերցնի: Պարոնայք ժուռնալիստներ, հարձակվեք էս ապօրինության վրա, որպեսզի հետ պտտեք»,-դժգոհեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղարի հայտարարությանն անդրադարձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ Facebook-ի իր էջում նա գրել է. «Ազգային ժողովում անցագրեր տրամադրելու եւ քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որեւէ փոփոխություն չի կատարվել։ Բոլորդ տեղյակ եք, որ նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը եւ քաղաքացիների մուտքը կանոնակարգված է։ Գիտեք, որ նիստերի օրերին ԱԺ բնականոն գործունեությունը չխոչընդոտելու համար լրացուցիչ հայտեր չեն տրվում։ Շատերդ եք ինձ դիմել եւ ստացել եք պատճառաբանված մերժումներ։

Պարոն Արամ Մանուկյանը մինչեւ իր հայտարարությունը պարզաբանում է խնդրել իմ ղեկավարած վարչությունից։ Պարզաբանվել է, որ չկա որեւէ փոփոխություն։ Թե ինչու է ճշտելուց հետո տարածում իրականությունից հեռու տեղեկություն՝ թողնում եմ ձեր տրամաբանությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ