News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թերարժեքության բարդույթ ունի։ Այդ մասին Ազատություն Ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, ԽՄԿԿ ԿԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի ծոռնուհի, քաղաքագետ, Նյու Յորքի  New School ամերիկյան համալսարանի դասախոս Նինա Խրուշչովան։ Միաժամանակ փորձագետը ճշտել է, որ ռուսական պետության ղեկավարը թույլ մարդ չէ։

 «Բայց նա թերարժեքության բարդույթ ունեցող առաջնորդ է, դա շատերն են նկատել։ Եվ նրա հասակը, եւ կենսագրությունը, եւ այն, որ Պետերբուրգի հասարակ մի ընտանիքից է »,- նկատել է պրոֆեսորը։

Նրա խոսքով, Պուտինը «անընդհատ ջանում է ցույց տալ, որ ինքն ավելի լավ ծագում ունի, չնայած նրա ծագման մեջ ոչ մի վատ բան չկա»: «Դրա համար էլ ձյուդոյով է զբաղվում։ Թերարժեքության բարդույթն անմիջապես երեւում է»։

«Բոլորն են նկատում, թե նա ինչպես է նստում, այժմ դա նույնիսկ կոչվում է «պուտինյան կեցվածք» , երբ ծնկներն այնպես են տարածված, որ ուղղղակի անհնար է չնկատել, թե ինչ կա այնտեղ։ Նա ցույց է տալիս, որ իսկական տղամարդ է»,- ավելացրել է Խրուշչովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ