News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինանսական շուկայում դրույքաչափերը դեռեւս պետք է բարձր պահել՝ կայունության երկարաժամկետ սպասելիքներ ստեղծելու համար: Այս մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նա նշեց, որ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի արժութային ցնցումից հետո, երբ հայկական դրամը 15%-ով արժեզրկվեց, իրական անկայունությունը հաջողվեց հարթել՝ կտրուկ բարձրացնելով դրույքաչափերն ու կանխելով չաշխատող վարկերի աճը: Եվ չնայած նախկին ծավալներով իրական վտանգ արդեն չկա, սակայն բացասական սպասելիքների վտանգը դեռեւս կա: Դա հարթելու եւ ցածր գնաճի ակնկալիք ստեղծելու համար, հարկավոր է դեռեւս որոշ ժամանակ պահպանել դրույքաչափերի մակարդակը:

Նշենք, որ 2014 թվականի վերջին արժույթի կտրուկ տատանումների պատճառով, նախ՝ դրամի հանդեպ դոլարի, այնուհետեւ՝ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու, 12-ամսյա գնաճը գերազանցեց սպասելիքները՝ տարեվերջին կազմելով 4.6%:

Նոյեմբերի վերջից բարձրացվեց գրավատների ռեպոն՝ 8.25%-ից մինչեւ 21.0%-ի: Դեկտեմբերի կեսերին բարձրացվեց արժութային միջոցների ներգրավման պարտադիր պահուստավորումը՝ 12-ից հասնելով 24%-ի:

Իսկ 2015 թվականի ընթացքում ԿԲ-ն շարունակեց նվազեցնել գրավատների ռեպոն՝ այն հասցնելով 14.5%-ի, ինչը հանգեցրեց շուկայում դրամով կարճաժամկետ դրույքաչափերի նվազեցմանը:

Միաժամանակ, ապագա գնաճային սպասելիքները մեղմացնելու եւ դրանք նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար դեկտեմբերի վերջին ԿԲ-ն վերաֆինանսավորման դրույքաչափը բարձրացրել է 1.75 տոկոսային կետով:

Այս գործընթացը շարունակվել է նաեւ 2015 թվականի սկզբին, դրույքաչափը բարձրացել է 10.5%-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ