News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարության անդամները հրաժարականի դիմումներ են ներկայացրել վարչապետ Սինջո Աբեին՝ կապված վերջինիս վերընտրության եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սեպտեմբերի սկզբին Աբեն եւս երեք տարով վերընտրվել է իշխող Ազատական-ժողովրդավարական կուսակցության նախագահի պաշտոնում:

Reuters-ի փոխանցմամբ, 18 նախարարներից կեսը կպահպանեն իրենց պաշտոնները:

Ենթադրվում է, որ իրենց պաշտոններին կմնան կառավարության առանցքային դեմքերը, այդ թվում ֆինանսների, էկոնոմիկայի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ