Հոկտեմբերի 6-ին եւ լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից:
Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից եւ «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաեւ հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետեւել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: