News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի քննչական ծառայությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ 5 տարվա ընթացքում կանխել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սեւ շուկայում միջուկային հումք վաճառելու 4 փորձ։ Ենթադրվում է, որ ռադիոակտիվ հումքը արտահանվել է Ռուսաստանից, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով հետաքննության բոլոր դրվագներին մասնակցած քննիչ Կոնստանտին Մալիկին։

Վերջին գործողությունն իրականացվել էր 2015թ. փետրվարին։ Ռադիոակտիվ ցեզիում-137-ը հայտնաբերել էին թաքստոցում։

2011թ. չարագործները փորձել էին ռադիոակտիվ ուրանի խմբաքանակ վաճառել Սուդանին։ Միջնորդին ձերբակալել էին հանցանքի պահին՝ 10 գրամ ուրան վաճառելիս։ Մերձավոր Արեւելքում ԻՊ գործունեության ակտիվանալու կապակցությամբ օպերատիվ մարմինները չեն կարող երաշխավորել, որ միջուկային հումքը սեւ շուկա դուրս բերելու ուղիները փակ են, մեջբերում է Lenta.ru-ն։

Գործակալությունը նշում է, որ այդ գործը վարող քննիչների խումբը ցրվել է Մոլդովայում քաղաքական ճգնաժամի ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ