News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք» գազամուղի նախագծի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները մոտ ժամանակներս ավելի առարկայական կդառնան։ Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը։

Ներկայումս թուրք գործընկերների համար միջկառավարական համաձայնագրի տեքստ է պատրաստվել, որը նախատեսում է մի գծի կառուցում եւ երկրորդ գծի վերաբերյալ բանակցությունների շարունակում։   Հույս ունենք, որ ամենամոտ օրերս «Թուրքական հոսքի» կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի շուրջ բանակցությունները կտեղափոխվեն ավելի առարկայական փուլ», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Տեսնում ենք, որ այս պահին հարավային ուղղությամբ տարեկան 32 խմ-ից մեծ թողունակություն ունեցող գազափոխադրամիջոցի անհրաժեշտություն չկա։ Ընդամենը երկու գիծ», - ճշտել է նա։ 

«Թուրքական հոսքը» ենթադրում է Սեւ ծովով ՌԴ-ից Թուրքիա գազամուղի կառուցում։ Ակնկալվում էր, որ գազատարը կազմված կլինի  15,75 մլրդ-ական խմ թողունակությամբ չորս գծից, որոնցից առաջին գծի գազը նախատեսված կլիներ թուրքական շուկայի համար, իսկ մնացած ծավալը կհասցվեր թուրք-հունական սահման, որտեղ  նախատեսվում է գազապահեստարան ստեղծել։ Շինարարությունը նախատեսվում էր սկսել հունիսին, բայց նախագիծն առայժմ մնում է քննարկման փուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ