News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի Խենան նահանգում անդունդի վրայով անցնող ապակե կամուրջը ճաքել է զբոսաշրջիկների ոտքերի տակ: Ինչպես հայտնել է The Telegraph-ը, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ճանապարհորդներից մեկի ձեռքից մետաղական բաժակ է ընկել կամուրջի վրա:

Ականատեսները հավաստիացնում են, որ վիբրացիաներ են զգացել են ու տեսել, որ իրենց ոտքերի տակ ապակին ճաքել է: Շատ զբոսաշրջիկներ սկսել են բղավելով փախչել կամուրջից,  որը գետնից գրեթե մեկ կիլոմետր բարձրության վրա է, հայտնում է Lenta-ն:

Տեղական իշխանությունները տարածել են հայտարարություն, որտեղ պարզաբանել են, որ ճամփորդներին ոչինչ չէր սպառնում, քանի որ վնասվել էր ապակու երեք շերտերից միայն մեկը: Միջադեպից հետո կամուրջը փակվել է զբոսաշրջիկների համար:

Երկու կիրճերը իրար միացնող կամուրջի երկարությունը երեք հարյուր մետր է: Այն բացվել է սեպտեմբերի 20-ին: Կամուրջը կառուցվել է 24 միլիմետրանոց ապակուց: Կառույցի հեղինակները նաեւ հավաստիացնում էին, որ ապակին այնքան ամուր է, որ կարող է դիմանալ քառակուսի մետրի վրա 800 կգ ծանրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ