News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանական ARD հեռուստաալիքի «Ռեպորտաժ Բեռլինից» (Bericht aus Berlin) ծրագրում  ցուցադրել են մի կոլաժ, որն Անգելա Մերկելին հիջաբով է պատկերում: Կանցլերի դիմանկարի համար ֆոն է հանդիսացել ՝ մզկիթների պատկերներով համալրված բեռլինյան տեսարանը: Այդ նկարի հետեւանքով մեծ աղմուկ է բարձրացել, ալիքին սկսել են մեղադրել իսլամաֆոբիայի մեջ, հայտնում է Lenta-ն ՝ վկայակոչելով The Guardian-ը:

ARD –ի ղեկավարությունը հերքում է բոլոր մեղադրանքները: Հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում հայտնվել է մեկնաբանություն, որը հավաստիացնում է, որ կոլաժի հեղինակները ցանկանում էին ուշադրություն գրավել փախստականների ինտեգրման խնդիրների նկատմամբ, այլ ոչ թե իսլամաֆոբիա սադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ