News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերի 16-ից 18-ը պաշտոնական այցով Փարիզում կլինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը։ 

Սեպտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ռոհանին ընդունել է իր երկիր այցելելու հրավերը։ Նա նաեւ հաղորդել է, որ Իրանի նախագահին կընդունի Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը։ 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ռոհանին հայտարարել է, որ անհրաժեշտ է երկրների միջեւ բազմակողմանի զարգացման պլան մշակել։ Նա հավելել է, որ  «Իրանը պատրաստ է Ֆրանսիայի հետ համագործակցել տրանսպորտի, գիտության եւ նոր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ՝ խաղաղ միջուկային ծրագրերի  ոլորտում», փոխանցում է Tasnim-ը։

Օլանդը, իր հերթին, աջակցություն է հայտնել Իրանի եւ «վեցնյակի» միջեւ կնքված համաձայնագրին՝ նշելով, որ «բոլորը պիտի իրենց ջանքերը կենտրոնացնեն համաձայնագրի ամբողջական իրականացման վրա»։

Ռոուհանին նոյեմբեր ամսին կայցելի նաեւ Իտալիա։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ