News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եթեր չի հրավիրում Հայ ազգային կոնգրեսի անդամներից որեւէ մեկին: Այս մասին հոկտեմբերի 7-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. հաշվետվության ընթացքում:

Ընկերության խորհրդի ղեկավար Ռուբեն Ջաղինյանն էլ իր հերթին առարկեց, որ խորհրդարանի նիստերի հեռարձակման շրջանակում բոլոր խմբակցություններին էլ քիչ թե շատ հավասար եթերաժամ է տրամադրվում: «Որեւէ տարբերություն մենք չենք դնում»,- վստահեցրել է նա:

Ի պատասխան՝ Զուրաբյանը նշեց, որ ինքը նկատի ունի ոչ թե նիստերի հեռարձակումները, այլ Հանրային հեռուստատեսության սեփական հաղորդումները: «Երբ խոսքը ձեր հաղորդումների մասին է, ապա դուք մեր կուսակցությունից ոչ մեկին չեք հրավիրում»,- դժգոհել է ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ