News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հավատարմագրված լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ մուտքին, որտեղից խորհրդարան են գալիս վարչապետն ու նախարարը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տասնյակ լրագրողներին եւ օպերատորներին կանգնեցրին ԱԺ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը եւ անվտանգության աշխատակիցները՝ հայտարարելով, որ այսուհետ չի թույլատրվելու լրագրողներին ու օպերատորներին մոտենալ ԱԺ մուտքին ու հարցազրույցներ վերցնել։

«Անվտանգությունն ենք ապահովում»,- հայտարարեցին աշխատակիցները։

Լրագրողների դիտարկմանը, թե խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, Արսեն Բաբայանը խորհուրդ տվեց դիմել դատախազություն։

Տպել
Ամենաշատ