News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մթա IV  դարում իշխած Նեկտանեբ Առաջին փարավոնի՝ եգիպտական վերջին՝ XXX  արքայատոհմի արքայի պատվին կառուցված սրբավայրի հատվածները հայտնաբերվել  են Կահիրեում։ Այդ մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնությունների նախարարությանը։ 

Արտեֆակտը հայտնաբերել է եգիպտացի եւ գերմանացի հնագետների խումբը մայրաքաղաքի Այն-Շամս շրջանում պեղումներ անելիս։ Նախկինում այդ վայրից արդեն իսկ հայտնաբերվել էին վերջին արքայատոհմերի ժամանակաշրջանի հուշարձաններ։ 

Գտածոներից մեկն իրենից ներկայացնում է  125  եւ 75 սմ չափեր ունեցող բազալտե սալիկ, որի վրա պատկերված է հին եգիպտական Նիլա Հապի աստվածը՝ ընծաներ բերելիս։ Բացի այդ, հողից հանվել են  կրաքարե փոքրիկ սյուներ եւ տաճարի առաստաղի բեկորներ։ Գտնվել է նաեւ երկու փոքր արձանիկ՝ Նեկտանեբ Առաջինի եւ XIX արքայատոհմի ներկայացուցիչ Մերնեպտահ արքայի, որն իշխել է նրանից գրեթե հազար տարի առաջ։ 

  XXX արքայատոհմի փարավոններից հետո ավելի քան 300 տարի Եգիպտոսում իշխել են Պտղոմեոսյանները՝ մակեդոնական արքաներ, որոնց փոխարինել են հռոմեականները եւ վերջապես՝ արաբ կառավարողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ