News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չորրորդ եռամսյակում արտաքին առեւտրի ակտիվացումը կաշխուժացնի տնտեսությունը։ Այդ մասին հոկտեմբերի 7- ին լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Աշխարհում ընթացող տնտեսական պատերազմը բացասական ազդեցություն է գործում նաեւ Հայաստանի վրա։ Բայց մեր թիմը, նախագահի գլխավորությամբ, կանի ամեն հնարավորը, եւ կարծում եմ՝ մենք հաջողության կհասնենք։ Պետք չէ արագ արդյունք սպասել, կան նաեւ արտաքին գործոններ, որոնք մեզնից կախված չեն։ Բայց մենք կփորձենք հաղթահարել», - հայտարարել է Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտներն իրենց դոլարային արտահայտությամբ կրճատվել են մոտավորապես 25%-ով, բայց մյուս կողմից նկատվել է աճ գյուղատնտեսության ոլորտում՝ հունվար-օգոստոս ամիսների համար կազմելով 13,5%:

«Տարվա կտրվածքով պետք է ակնկալել մոտ 3-4% տնտեսական աճ։ Մեր որոշ մասնագետներ, այդ թվում նաեւ՝ Էկոնոմիկայի նախարարությունից, ավելի լավատես են, բայց մենք կփորձենք փաստերով խոսել», - հավելել է Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ