News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` դերասան Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք կդրվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ դատավորը մասնակիորեն բավարարել է քաղհայց ներկայացրած Հակոբյանների ներկայացուցչի միջնորդությունը։

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանները քաղհայց են ներկայացրել, որով 3 մլն 400 հազար դրամի չափով գումար են պահանջում որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ փոխհատուցումը Հակոբյանները պետք է ապահովագրական ընկերությունից պահանջեն, ոչ թե Վարդան Պետրոսյանից:

«Հայցվորները պետք է դիմում ներկայացնեն ապահովագրական ընկերություն, փոխարենը մենք են ներկայացրել: Այժմ ընկերությունը հաշվարկներ է իրականացնում, պարզում է` փոխհատուցման չափը խելամիտ է, թե ոչ: Ապահովագրական ընկերությունը պատրաստ է փոխհատուցել, եւ ըստ օրենքի էլ պետք է փոխհատուցի»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանն այժմ պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ