News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միջազգային ահաբեկչական «Իսլամական պետություն»(ԻՊ) ցանցի ահաբեկիչները չորեքշաբթի օրն այրել են իրաքյան Քիրքուք նահանգում գտնվող նավթահանքերի պահեստները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական   Press-TV հեռուստաալիքին։

Երեքշաբթի օրը իրաքյան կործանիչները հարձակվել են ԻՊ-ին պատկանող 10 բենզատարից կազմված շարասյան վրա։ Բենզատարները բեռնված են եղել նավթաթորման «Կայարա» գործարանի արտադրանքով։ Գործարանը գտնվում է Նինվեի վարչական կենտրոն Մոսուլից 70 կիլոմետր դեպի հարավ։ 

Նույն օրը Իրաքի ՌԾՈՒ-ն հարձակվել է ահաբեկիչների խմբավորման վրա, որը   Մոսուլից 63 կիլոմետր դեպի արեւմուտք ընկած Տալ-Աֆար քաղաքից շարժվել է դեպի Սինջար, որն առավելապես քրդերով է բնակեցված։  «Գրոհի ընթացքում 150 գրոհային է ոչնչացվել», - հստակեցնում է Press-TV-ին։

ԻՊ-ի շարքերում քիչ չեն Սադդամ Հուսեյնի բանակի նախկին  սպաները. այդ բանակը 1991 –ին Պարսից ծոցի պատերազմի օրերին նահանջից առաջ կրակի էր տվել Քուվեյթի նավթի պահեստարանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ