News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոչ միշտ է օգտակար ավելի բարձր կարգավիճակով ծանոթներ ունենալը: Վանդելբիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա:

Հետազոտության հեղինակներն իրադարձությունների հնարավոր զարգացման երկու տեսություն են ուսումնասիրել: Սոցիալական կապիտալի տեսության համաձայն, որքան հարուստ եւ ազդեցիկ են ծանոթները, այնքան ավելի մեծ շահ կարելի է ստանալ նրանցից: Երկրորդ տեսությունը հիմնված է համեմատության վրա. որքան բարձր է ծանոթների կարգավիճակը, այնքան ցածր է մարդու ինքնագնահատականն ու վատ է ինքնազգացողությունը: Իսկ այս տեսություններից որն է գործում կոնկրետ հասարակությունում, կախված է մշակութային արժեքներից:

Ըստ MedDaily-ի, հետազոտողները համեմատել են Չինաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքների բնակիչների պահվածքը եւ պարզել, որ քաղաքաբնակները բացասաբար են վերաբերվում ավելի բարձր կարգավիճակ ունեցող ծանոթներին: Հնարավոր է՝ քաղաքներում մարդիկ ավելի շատ են ձգտում անկախության եւ վատ են վերաբերվում համեմատաբար ավելի հաջողակ ընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ