News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չնայած մի շարք ոլորտներում համակարգիչները գերազանցում են մարդկանց, մարդկային չափանիշներով նույնիսկ ամենախելացի արհեստական ինտելեկտը 4 տարեկան երեխայի մակարդակի վրա է: Սա ապացուցվել է արհեստական ինտելեկտի թեստավորումը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, թեստավորել են ConceptNet նեյրոնային ցանցը, որը համարվում է արհեստական ինտելեկտի առաջատար տարբերակներից մեկը: Հետազոտողները ստանդարտ IQ թեստ են կիրառել, որն օգտագործվում է նաեւ դպրոցական կրտսեր դասարաններում:

Այն կազմված է եղել մի քանի տեսակի հարցերից՝ պարզագույնից, օրինակ՝ «որտե՞ղ են բնակվում պինգվինները», մինչեւ մտածելու ունակություն պահանջող հարցեր, օրինակ՝ «ինչո՞ւ են մարդիկ միմյանց ձեռք սեղմում»: Հենց այս հարցին պատասխանելու հարցում էլ մեքենան դժվարություն է ունեցել:

Մեքենան ձեռքսեղմումն ասոցացրել է միայն էպիլեպսիայի նոպայի հետ, չնայած նաեւ այլ միանգամայն ընդունելի այլ պատասխաններ են եղել. «երախտգիտություն», «սեթեւեթանք» եւ «ընկերոջ հետ ծանոթություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ