News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան տարեդարձին Սոչիում Գիշերային հոկեյի լիգայի գալա-խաղին 7 տափօղակ է նետել դարպասը:

Գիշերային հոկեյի լիգայի աստղերի հավաքականի (որի կազմում հանդես է եկել Պուտինը) եւ Լիգայի հավաքականի միջեւ խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին եւ ավարտվելս 15:10 հաշվով (8:2, 2:3, 5:5)՝ Ռուսաստանի նախագահի թիմի օգտին: Պուտինը նաեւ երեք արդյունավետ փոխանցում է կատարել:

Ըստ Lenta.ru-ի, Գիշերային հոկեյի լիգան Ռուսաստանի սիրողական հոկեյի ակումբների պաշտոնական միավորում է, որն ամեն տարի մրցումներ է անցկացնում պրոֆեսիոնա թիմերի մրցաշարերի նմանությամբ: Լիգան ստեղծվել է 2011 թվականին, նախագահ Վլադիմիր Պուտինի եւ հայրենական հոկեյի վետերանների նախաձեռնությամբ:

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինը դարձավ 63 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ