News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Գիտեմ, որ այս խաղում ուշադրությունը բեւեռված է լինելու իմ վրա։ Այդ մասին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը:

«Դանիայի հետ խաղում առաջին անգամ էի հանդես գալիս ձախ պաշտպանի դիրքում: Վնասվածք ունեի սերբերի հետ խաղում: Վաղվա խաղում կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ Հայաստանին: Սա յուրահատուկ խաղ է լինելու ինձ համար: Ընտանիքիս անդամները եւս ներկա են լինելու հանդիպմանը:

Գիտեմ, որ այս խաղում ուշադրությունը բեւեռվելու է իմ վրա, քանի որ այստեղ եմ խաղում: Ցանկանում եմ էմոցիաները դնել մի կողմ եւ խաղալ այն խաղը, որը խաղում ենք միշտ: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց ներկայացնում եմ Հայաստանը: Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականում խաղում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները եւ: Ըստ ինձ՝ Ֆրանսիան ավելի ուժեղ է, քան Պորտուգալիան»,- նշել է Անդոնյանը:

Ֆրանսիա – Հայաստան խաղը ցուցադրվելու է ֆրանսիական TF1 ալիքով։

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ