Ֆրանսիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին նախախաղային մարզում անցկացրեց Նիսի «Ալիանս Ռիվիերա» մարզադաշտում:
Ինչպես Նիսից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի, հնարավոր է, որ Հայաստանի հետ խաղում Ֆրանսիան հանդես գա ոչ մարտական կազմով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22։45-ին, «Ալյանս Ռիվիերայում»: Ֆրանսիան Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ:
Վերա Մարտիրոսյան՝ Նիսից