News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Reuters լրատվական գործակալության նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել Los Angeles Times ամերիկյան թերթի ինտերնետ կայքը կոտրելու նպատակով Anonymous ցանցահենային խմբավորման հետ համագործակցելու համար։ Նման վճիռ է կայացրել Քալիֆորնիայի նահանգի Սակրամենտո քաղաքի դաշնային դատարանը։

Հետաքննության տվյալների համաձայն՝ 28-ամյա Մեթյու Քիսը, որը 2010թ. աշխատում էր Los Angeles Times-ին պատկանող The Tribune Company ընկերությունում, եւ որտեղից ի վերջո հեռացվել էր,  Anonymous-ին էր տրամադրել ընկերության ծառայողական հաշիվներն ու դրանց ծածկագրերը։ Դատախազությունը նշել է, որ Քիսը առաջնորդվել է վրեժի զգացումով։ Ծածկագրերը ստանալուց հետո ցանցահենները կոտրել էին Los Angeles Times-ի ինտերնետ կայքը՝ փոփոխություններ կատարելով նորությունների մեջ։ The Tribune Company-ից հայտնել են, որ ընկերությանը հասցվել է 18 հազար դոլարի վնաս։

Ավելի ուշ Քիսը աշխատանքի էր ընդունվել Reuters գործակալությունում որպես խմբագիր, սակայն 2013թ., երբ բացահայտվել էր նրա հանցանքը, հեռացվել էր աշխատանքից։

Քիսի վերջնական դատավճիռը  կհրապարակվի հունվարին։ Նրան կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ