News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Բալթյան երկրներ կուղարկի իր զինվորականներին, որպեսզի ԱՄՆ-ի եւ Գերմանիայի ստորաբաժանումների հետ միասին պաշտպանեն այդ երկրները ռուսական պոտենցիալ ագրեսիայից եւ ուժեղացնեն ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանների հսկողությունը։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մայքլ Ֆելոնն այդ մասին կհայտնի այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։

Ստորաբաժանումների ներկայության ժամկետները բաց են, բայց դրանք կգործեն ռոտացիոն կարգով։ Ինչպես նշում է Financial Times-ը, դա ԱՄՆ-ին, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային թույլ կտա խուսափել «սառը պատերազմից» հետո Մոսկվայի հետ կնքած՝ արեւելյան բլոկի նախկին երկրում զինված ուժերի մշտական ներկայության  մասին համաձայնագրի խախտումներից։

Բալթյան երկրներ ժամանած զինվորական մասերը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի զինված ուժերի հետ համատեղ պարբերաբար զորավարժություններ կանցկացնեն, գրում է «Ինտերֆաքս»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ