Իսպանիական Կատալոնիայի ինքնավար մարզում կաթվածահար է եղել արագընթաց երկաթուղու գնացքների երթերեկությունը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, երթեւեկության խափանման պատճառ կարող է լինել կոնտակտային պղնձալարի գողությունը:
Գնացքների երթեւեկությունը դադարել է տեղի ժամանակով 07.40-ին: Այս պահին երթեւեկությունը դեռ չի հաջողվել վերականգնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արագընթաց երկաթուղու իսպանական ցանցն իրար է կապում, մասնավորապես, Մադրիդն ու Բարսելոնան: