News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գնահատմամբ՝ Աֆղանստանի տարածքում ներկայումս կա «Իսլամական պետության» 2-3 հազար գրոհային։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հայտարարությունը։

Գեներալը նշել է, որ ԻՊ զինյալների ակտիվությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է, նրանք ավելի ու ավելի շատ տարածքներ են վերցնում իրենց հսկողության տակ։

«Ծայրահեղ արմատականների դիվերսիոն-ահաբեկչական գործունեության հետեւանքով այս տարի Աֆղանստանի քաղաքացիների շրջանում զոհերի թիվը 25 տոկոսով աճել է եւ կազմել 3.5 հազար մարդ։ Մոտ 7 հազար մարդ էլ վիրավորվել է»,- նշել է Գերասիմովը։

Նա նաեւ հայտնել է, որ Գլխավոր շտաբի հաշվարկներով՝ գրոհայինների ընդհանուր թիվը կազմում է 40-50 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ