News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միջազգային հարթակներում Հայաստանն անընդհատ քայլում է բոբիկ ոտքերով ականների վրայով, երբ տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակությունը գալիս 10 հեռուստաընկերությամբ, բազմաիթվ լրագրողներով, իսկ Հայաստանը միայն մեկ լրագրողով, այն էլ առանց օպերատորի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Ես մեր աշխատանքը համարում եմ պատերազմի շարունակություն դիվանագիտական հարթակում եւ երբ մենք գնում ենք ԵԽ կամ ԵԱՀԿ, որտեղ կա լրջագույնս խնդիր եւ անընդհատ թիրախի տակ են մեր կենսական, ազգային շահերը՝ Լեռնային Ղարաբաղ, հայ-թուրքական հարաբերություններ, նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, մենք անընդհատ քայլում ենք բոբիկ ոտքերով ականների վրայով, երբ տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակությունը գալիս 10 հեռուստաընկերությամբ եւ ողղակիորեն դու չես հասցնում քարոզչական պատերազմում հասնում նրանց հետեւից»,-ասել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Հայաստանից ԵԽԽՎ-ում էր միայն մեկ լրագրող, որը տիտանական աշխատանք էր կատարում, փորձելով գոնե համարժեք պատասխան տալ ադրբեջանական տոտալ հակահայ քարոզչությանը:

«Մի բան է, երբ դու տեղից օպերատիվ տեղեկատվություն ես տալիս, թե ինչ է կատարվում, մեկ այլ բան է, երբ գալիս ես Երեւան եւ 5-6 օր հետո  ասուլիս ես տալիս եւ փորձում ես էստեղից պատասխանել:

Խնդրում եւ հորդորում եմ ձեզ, այնպիսի կառուցներ, ինչպիսիք են ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ն, որտեղ անընդհատ դիվանագիտական քարոզչական պատերազմ է, գոնե այդ կառույցների դեպքում՝ չխնայել գումար, որ գեն մեկ լրագրող՝ օպերատորով, ներկա լինի այնտեղ: Որպեսզի մենք անընդհատ ստիպված չլինենք մեր ունեցած խեղճ հնարավորություններով հետահայաց հակադարձել ադրբեջանական շատ ագրեսիվ ու կազմակերպված քարոզչությանը»,-հայտարարել է պատգամավորը՝ հավելելով. «Մենք պետք է ճիշտ կարողանանք գնահատել մեր ռեսուրսները, որպեսզի այս հարթակում մենք կորուստներ չունենանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ