News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, Յունիբանկի վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը, ապառիկ վարկերինը` 100 000-ը: Այդ ցուցանիշներով բանկը առաջատար դիրքեր է զբաղեցնում շուկայում: 

Յունիբանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բանկի հիմնական առավելությունը լայն ցանցի առկայությունն ու վարկի տրամադրման եւ մարման հարմարավետությունն է: Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգի գործարկման շնորհիվ, բանկը վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրամադրում է մեկ րոպեում: Նույն կերպ հարմար եւ արագ իրականացվում են վարկի գծով մարումները: Հաճախորդը կարող է դա կատարել ինչպես մասնաճյուղում, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով: Բանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային, համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Որոշ տերմինալներ աշխատում են անգամ 24 ժամ, առանց հանգստյան օրերի, ինչը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր զբաղվածության պատճառով չեն հասցնում բանկ այցելել մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Այժմ Յունիբանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ առեւտրի կենտրոններում, համագործակցում է ավելի քան 500 խանութների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ