News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու հետ կապված կցորդ սարքավորումներ ձեռք բերելու խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին, քանի որ «Յուքոմն» արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն:

«Յուքոմի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ինչպես գիտենք, անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այս կապակցությամբ վերջերս շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն:

Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:

Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: «Յուքոմն» արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրօրակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն՝ «Յուքոմի» հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյալ սարքեր տեղադրելու որեւէ անհրաժեշտություն չի առաջանում:

Այսպիսով, եթե դուք U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդ եք, վայելե´ք որակյալ հեռուստատեսություն եւ մի´ անհանգստացեք նոր սերնդի հեռուստացույց կամ թվայնացնող սարք գնելու մասին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ