News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը ժամը 22.00-ին Բրյուսել մեկնող եւ այնտեղից վերադարձող բոլոր գնացքների աշխատանքը կդադարեցվի Բելգիայի Ազգային երկաթուղային ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով։

Ինչպես հաղորդել է La Libre Belgique թերթը, վերջիններս իրենց  ակցիայով մտադիր են իրենց բողոքն արտահայտել Բելգիայի կառավարության պլանների դեմ, որի համաձայն, գործադուլների դեպքում կապահովվի երկաթուղային տրանսպորտի ուղեվորների  սպասարկումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Հինգշաբթի օրը Բրյուսել-Փարիզ, Փարիզ-Բրյուսել եւ Ամստերդամ-Բրյուսել երթուղիներում գործադուլի հետ կապված չեղյալ են հայտարարվել Thalys արագընթաց գնացքների երեկոյան երթուղիները։ Դրանք կվերականգնվեն միայն ուրբաթ երեկոյան, երբ ավարտվի գործադուլը։

Աշխատանքային գրաֆիկի խախտումը կվերաբերի նաեւ Eurostar արագընթաց գնացքներին, որոնք աշխատում են Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ